Ո՞ւմ «պրոյեկտն է» Արթուր Վանեցյանը. «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» տաղավարում մանրամասնում է վերլուծաբանը. IRAVUNK TV
Սիրով տեղեկացնում ենք մեր հեռուստադիտողներին եւ ընթերցողներին, որ արդեն իսկ կայացել է <<Ազատ խոսք >> հեղինակային հաղորդաշարի անդրանիկ թողարկումը:
Հաղորդման հեղինակ եւ վարող Գայանե Զարգարյանի անդրանիկ հյուրը՝ վերլուծաբան ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ է: Զրույցի ընթացքում հյուրն անդրադարձել է ինչպես ներքաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական զարգացումներին. կիսվել կանխատեսումներով:
Հաղորդման հեղինակի այն հարցի, թե ի վերջո ո՞ւմ, (այսպես ասած) << պրոյեկտն է >> <<Հայրենիք>> կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, առհասարակ ի՞նչ շանսեր ունեն նրանք քաղաքականության մեջ, վերլուծաբանը այսպես է պատասխանել.
-Վանեցյանի քաղաքական գործունեությունը դեռ չեմ տեսել, ես նրան տեսել եմ իր պետական աշխատանքում, որպես զուսպ, կամային հատկանիշներ ունեցող անձնավորություն: Թե ինչպիսին ինքը կլինի քաղաքական դաշտում ես դեռ չեմ կարող ասել, որովհետեւ ԱԱԾ գործունեությունը բաց չէ:
-Տիկին Հակոբյան, բոլորս հիշում ենք, որ այդ փակ կառույցի ղեկավարին վարչապետ Փաշինյանը ժամանակին հանձնարարում էր ֆեյքեր բռնել, խոսում էին գործակալների մասին: Դարձյալ փակ խոսակցություն՝ շատ բաց տեքստով:
-Իմ կարծիքով առհասարակ այդպիսի բարձր պաշտոնների շատ երիտասարդ եւ հասարակությանը ոչ հայտնի մարդիկ չպետք նշանակվեն: Դա վնաս է ոչ միայն գործին, այլ առաջին հերթին հենց այդ մարդկանց:
Զրույցի ուշագրավ հատվածները ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդման ամբողջական եթերում:
