Ո՞ւր է հասնում երրորդմասցի Լոյվիկի սպանության գործը
Հայտնի քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության գործով կալանավորված Ծգլի-ի կալանքի ժամկետը եւս օրերս երկարացվել է: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց կալանավորվածների փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նշենք, որ մինչ Ծգլի կալանքի ժամկետը երկարացվելը, երկարաձգվել էր նաեւ սպանության գործով կալանավորվածներ Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի (Գաստրիկ) խափանման միջոց կալանավորումը :
Թե ինչ ընթացքի մեջ առհասարակ նախաքննությունը փաստաբանը նկատեց միայն. «Դեռ ոչ մի տեղաշարժ չկա, նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք` մարտի 4-ին երեք դիմակավորված անձինք «Նուբարաշենի» կալանավայրի տարածքում կրակ էին բացել, ինչի հետևանքով սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: