Ո՞ւր է հասնում Վահան Զատիկյանի որդու՝Սեդրակ Զատիկյանի սպանության գործը...
Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդու` 26-ամյա Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող եւ վերջերս հայտնաբերված Նարեկ Խաչատրյանի մասով դատահոգեբուժական փրոձաքննության եզրակացությունը պատրաստ է: Այս մասին Fnews.am-ի մեզ հետ զրույցում ասաց Զատիկյանների փաստաբան Վաղինակ Գեւորգյանը.
-Վերջինս ճանաչվել է մեղսունակ, այսինքն եւ թե' ներկա պահին, թե' իր արարքի կատարման պահին նա չի տառապել եւ չի տառապում հոգեկան հիվանդությամբ: Նրան այժմ մեղադրանք է առաջադրվել 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (շահադիտական դրդումներով կամ պատվերով սպանություն) հատկանիշներով, իսկ նախկինում նրան մեղադրանք էր առաջադրվել 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով(սպանության պատվեր` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Վերջինս մինչ օրս ցուցմունք չի տվել:
Փաստաբանը նկատեց նաեւ, որ շուտով նախաքննությունը կավարտվի եւ գործը կգնա դատաքննությանը:
Հիշեցնենք սույն գործով արդեն իսկ կա դատապարտված, 15 տարվա ազատազրրկման է դատապարտվել Լեդի Հակոբի եղբորոդին` Ստեփան Հակոբյանը, ով մինչեւ վերջ էլ իրեն մեղավոր չճանաչեց: շ
Տաթեւիկ Աբրահամյան