«ԱԺ-ում շարունակվում է Կենտրոնական բանկի տարեկան հաղորդման քննարկումը, իսկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը չկա: Հարգանք կա՞ ԱԺ նկատմամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Քիչ առաջ ԱԺ-ում այդ մասին բարձրաձայնեց նաև խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Ո՞ւր է ԿԲ նախագահը, ում զեկույցի վերաբերյալ մեր գործընկերները ելույթներ են ունենում: Սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ: Նրա բացակայությունը հստակ արհամարհական վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց չծայրահեղացնել. «Համացանցով միշը կարելի է ելունթները նայել ու արձագանքել, բայց Դուք ճիշտ եք: Ընդունելի է Ձեր ասածը»: