Ո՞ւր հասավ ՄԵրի Մարգարյանի մահվան գործը
«Դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովը արդեն վերջացրել է քննությունը և եզրակացությունն ուղղարկել է քննչական մարմիններին»,-Fnews,am-ի հետ զրույցում ասաց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Նա տեղեկացրեց, որ գործընթացին դեռ չեն ծանոթացել.«Տոներից հետո մենք ևս կծանոթանանք եզրակացությանը. շտապողականություն չենք ցուցաբերում և գերադասում ենք, որ քննչական մարմինները հարկ եղածի պես ծանոթանան դատաբժշկական եզրակացությանը»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը մահացել էր 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել էր նաև վերջինիս նորածին դուստրը: Հիշեցնենք նաև, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է: