1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ո՞ վ է «աչք դրել» Մարզահամերգային համալիրի վրա …

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ զարգացումներն իրավական ոլորտից անցել են նաեւ քաղաքական դաշտ: Աճուրդի հանված համալիրի հավանական գնորդների ցուցակում շրջանառվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունները: Սակայն մինչ քաղաքական դաշտի ներկայացուցիչները հավանաբար փորձում են «արիշվերիշներ» անել,Վերաքննիչ դատարան իրենն է անում՝ Մարզահամերգային համալիրն ընդդեմ ԴԱՀԿ-ի ապօրինությունների հայցը անցկացնելով դռնփակ փորմատով: Այս եւ այլ հարցերի շուրջ, Fnews.am-ը զրուցեց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանի հետ.
-Պարոն Գրիգորյան, մինչ օրս որքա՞ն ներդրում է կատարվել Մարզահամերգային համալիրը հավուր պատշաճի տեսքի բերելու, եւ համար:
-Միինչ օրս կատարվել է 42 մլն դոլարի ներդրում: Հաշվապահական թվերին կոնկրետ տեղյակ չեմ, սակայն կարծում եմ, որ ներդրված գումարը պարզապես ներդրվել է, այսինքն շահութաբերության առումով խոսք չկա: Մարզահամերգային համալիրը շատ շքեղ է ներկայումս, միայն լուսավորությունն է մեծ թվերի հետ է կապված:
-Այդ դեպքում, գիտակցելով, որ Մարզահամերգային համալիրն իր շահութաբերությամբ վերջին տեղում է լինելու, այդչափ մեծ ներդրումներ անելն ինչո՞վ էր պայմանավորված:
-Սեփականատերը հավանաբար Կարեն Դեմիրճյանի անված մարզահամերգային համալիրը պարզապես եկամուտ ունենալու համար չի գնել: Նրա այս քայլն ավելի շատ բարերարություն կարելի է համարել, քան՝ բիզնես, սեփականատիրոջ համար մեծ հպարտություն էր Մարզահամերգային համալիրի վերանորոգումը: Ներդրված այդ գումարով շատ ավելի շահավետ գործարքներ կարելի էր անել: Շահութաբերության առումով հասկանում ենք, որ մեծ եկամուտներ չի կարող ունենալ համալիրը, հատկապես այն դեպքում, երբ երկրում ծայրահեղ աղքատություն է տիրում, արտագաղթ կա: Ստացվել է այնպես, որ գնողունակ հանդիսատես մենք պարզապես չունենք Հայաստանում: Վերջին հաշվով, Մարզահամերգային համալիրն այն վայրը չէ, որ հարյուր հոգու համար ինչ-որ բան կազմակերպեն: Ամեն մի միջոցառում, նախատեսված է մի քանի հազար անձանց համար: Սակայն այդ քանակով հանդիսատես մենք չենք կարողանում ունենալ: Որ ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները շատ անգամ չեն համարձակվում համալիրում բան կազմակերպել, որովհետեւ խայտառակ իրավիճակում կհայտնվեն ու դահլիճը պարզապես չեն կարող լցնել: Քավ լիցի, ես չեմ ասում, որ նրանք վատ արվեստագետներ են, այլ պարզապես ժողովուրդը գնողունակ չէ: Մեզ համար Մարզահամերգային համալիրում աշխատելը մեծագույն պատիվ է: Այստեղ պարզապես գործընթացը կատարվում է հստակ ձեռագրով, հստակ նպատակներ հետապնդելով: Այսինքն ինչ-որ մի մարդ ցանկանում է իր վաղեմի երազանքն իրականացնել, եւ սա նրանց համար շատ հարմար պահ է:
-Կոնկրետ ո՞ւմ երազանքն է այս պարագայում, կարծես թե, իրականանում…
-Չեմ կարող անուններ տալ, քանի որ այդ անձնավորությունը չի երեւում մեզ համար: Ոչ ոք մեզ չի դիմել, չի ասել վաճառեք համալիրը, բայց բոլոր գործողությունները դրան են տանում: Ինչո՞ւ է պետությունը շահագրգռված, որ վերցնի այն, շատ հանգիստ կարելի էր գնալ կոմպրոմիսային տարբերակի, հատկապես այն պարագայում, երբ մենք մեծագույն պատասխանատվությամբ ենք վերաբերվում ֆինանսական պարտավորությունների կատարմանը:
-Ճիշտ է, Դուք անուններ չեք նշում, սակայն Մարզահամերգային համալիրի հավանական գնորդների անունները շրջանառվում են՝ Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան: Նրանց կողմից որեւէ առաջարկ եղե՞լ է:
-Երեկ ԲՀԿ-ում քննարկում էր, ես պարզապես անձնական կապերիցս ելնելով էի այնտեղ՝ հրավիրված էի, ու նրան հարց ուղղեցին, թե արդյո՞ք նա ցանկանում է գնել Մարզահամերգային համալիրը: Պարոն Ծառուկյանը պատասխանեց շատ պարզ՝ ոչ, նման բան չկա:
-Իսկ չպատճառաբանեց ինչո՞ւ չի գնի, շահավետությունը գրեթե զրոյական է դրա՞ համար:
-Նա ասաց երբեք չեմ գնա նման քայլի, որ օգտվեմ հարմար առիթից, որ սննկացող կառույցը վերցնեմ: Այստեղ շահավետության հարց չէ, այլ՝ մարդկային ու քաղաքական: Պարոն Ծառուկյանի խողսքը լսել եմ ու կարող եմ խոսել այդ մասին, իսկ պարոն Հայրապետյանի մասին որեւէ տեղեկություն չունեմ ու չեմ կարող ասել նա նման ցանկություն ունի, թե՞ ոչ:
-Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված, որ պետությունը անհասկանալի կերպով շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմանը, ու առհասարակ գործընթացները շատ արագ են զարգանում:
-Ամեն ինչ շատ գաղտնի է արվում՝ դռնփակ դատական նիստեր եւ այլն, սակայն այստեղ ակնհայտ երեւում է, որ շահագրգռվածություն կա, հակառակ դեպքում ինչո՞ւ է այս ամենն այսքան արագ ընթանքում:
Պետք է նշեմ, որ բոլորն իմանան, Մարզահամերգային համալիրը պետբյուջեից վարկ չի վերցրել, մենք վերցրել ենք մեզ վրա այլ գործարքի վարկի մարման պարտավորությունները:
-Հետեւաբար Կառավարությանն ինչու՞ եք մեղադրում:
-Մեղադրում եմ նրանում, որ գործարքը եղել է, ինչ-որ մութ բան է կատարվել, որի քավության նոխազը եղել է Մարզահամերգային համալիրը: Դատական գործերը, ինչպես նշեցի դռնփակ են իրականացվում, պատճառաբանում են, որ կա պետական գաղտնիք է, հետաքրքիր է, ի՞նչն է դրա պետական գաղտնիք: Հստակ գործող քաղաքականություն է: Արվում է Հայաստանի կառավարության գործած սխալ գործարքները թաքցնելու համար:
-Այս թեմայի շուրջ նաեւ խոսակցություններ են պտտվում, որ ներքին ընտանեկան խնդիրներ էլ էին ի հայ եկել, որոնք էլ ավելի են սրացնում հարցի լուծումը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Մուրադյան եղբայներն իրար մեջ ինչ-որ բան չեն անում, այստեղ Մուրադյան-պետություն հարցն է: Չեմ կարծում, որ ներանձնականի կոնտեքստում պետք է նայել հարցը:
-Այսինքն, պետությունն ինչ-որ ձեւով փորձում է ճնշե՞լ Մուրադյաններին:
-Չեմ կարող հստակ այդ հարցին պատասխանել, որովհետեւ չգիտեմ այս ամենի թիկունքում ով է կանգնած:


Սոսե  Չանդոյան

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan