ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ ՉԿԱ, ՈՐ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ՉԻ ՀԱՏԻ 6 ՄԼՐԴ-Ի ՍԱՀՄԱՆԸ. Կարեն Թումանյան
Մենակ ալկոհոլիկը եվ խաղամոլն է հակված հա ՜ պարտքեր կուտակել
Անկեղծ ասած, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տվեց ես մի պահ մտածեցի, թե ինչ նոր Կառավարություն էլ որ ձևավորվի ավելի զսպված կլինի պարտքեր կուտակելու հարցում: Սակայն կյանքը ցույց տվեց, որ սին էին սպասումներս . Այսօր ՀՀ արտաքին պարտքը ոչ թե տենդենց է ապրում նվազելու, այլ ընդհակառակը՝ աճելու: Սա վերածվել է մի աճող օրգանիզմի, որն ախորժակի առումով չափ ու սահման չունի: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պատրաստ է Լուսին էլ գնալ, միայն թե այնտեղից էլ պարտք վերցնեն: Դրա վառ ապացույցն են դեպի Դուբայ և Եգիպտոս կատարած վերջին վոյաժները:
Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» կարծես թե հատուկ այս Կառավարության համար է գրված : Հայաստանի արտաքին պարտքը արդեն պտտվում է 5 մլրդ դոլարի սահմաններում և ոչ մի երաշխիք չկա, որ տարվա վերջում այն չի հասնի 6 մլրդ-ի:
Ընդհանրապես, պարտքեր կուտակելու մոլուցքով տառապում են միայն ալկոհոլիկները, խաղամոլները և ինչու չէ՝ անգործունյա մարդիկ: Հիմա մնում է հասկանալ, թե ո՞ր ենթախմբին են պատկանում մեր Կառավարության որոշ անդամներ:
