Ոչ մի տարբերություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ չկա...
Արարատում ավարտվեցին քաղաքապետի ընտրությունները և ընդամենը 330 ձայնի տարբերությամբ հաղթեց ՀՀԿ թեկնածուն՝ հավաքելով 4544 քվե: Դե երկրորդ տեղն էլ ԲՀԿ թեկնածուն էր՝ 4214 ձայնով: Անսպասելի՞ էր արդյունքը. դժվար թե: Գոհացուցիչ է արդյունքը. չի կարող ՀՀԿ-ի հաղթանակը գոհացուցիչ լինել: Գոհացուցիչ կլինե՞ր, եթե հաղթեր ԲՀԿ-ն. իհարկե ոչ, որովհետև ոչ մի տարբերություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև չկա: Արդյունքում ի՞նչ մնաց տակը. այդ 9000 հոգու զգալի մասը ինչ որ հարցեր կարողացան լուծել իրենց համար՝ հիմնականում նյութական բնույթի ու հիմա հանգիստ կարող են շարունակել դիմակայել այն զանգվածային բռնաբարությանը, որին ենթարկվում է ժողվուրդը ՀՀԿ-ի էլ, ԲՀԿ-ի էլ, տո բոլոր մնացած կուսակցությունների ձեռքով, կամ էլ լավագույն դեպքում՝ լուռ անգործությամբ:
Արմեն Հովսեփյանի Ֆեյսբուքյան էջից:
