Ոչ թե աշխատավարձ են բարձրացնում, այլ կարգավորում են աշխատավարձերի քաղաքականությունը
Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե իրենք սրանով ոչ թե աշխատավարձ են բարձրացնում, այլ կարգավորում են աշխատավարձերի քաղաքականությունը։
«Ներկայացվածը մի փաստաթուղթ է, օրենքների փաթեթ, որ ցանկանում է հանրային հատվածում կարգավորել աշխատավարձերի քաղաքականությունը, այն ընդհանրապես աշխատավարձերի բարձրացում չէ»,-ասաց նա: Վաչե Գաբրիելյանի խոսքով` տնտեսության վրա ազդեցության տեսակետից գնաճային ճնշումներ լինելու են, որոնք կլինեն կառավարելի։
