Ոճիրի համար՝ անպայման մեկը պետք է պատասխանի.Photo, Video
«Ցանկացած հեղափոխության ծնողները նախորդ ղեկավարներն են, որոնք իրենց սխալ պահվածքի պատճառով հիմք են դնում`նմանատիպ սցենարների »,- նշում է հոգեբան Իրինա Ծատուրյանը, եւ ընդգծում, որ քաղաքական այս գործընթացների շուրջ առայժմ վաղ է գնահատակններ տալ, քանի որ ամեն բան դեռ առջեւում է: Հոգեբանի համոզմամբ, իրականում դեռ շատ ջրեր կհոսեն եւ միայն որոշակի հստակեցումներից, ու քայլերից հետո կարելի է կարծիք հնչեցնել, թե ինչ բերեց իր հետ այս հեղափոխությունը:
Հարցին, թե այս հեղափոխությունը ի վերջո, արմատախիլ կանի՞ կոռուպցիան, անարդարությունը, կաշառակերությունն ու անարխիան, եւ արդյ՞ոք մասնավորապես կոռուպցիոները կստանան իրենց արժանի պատիժը, թե ոչ, հոգեբան Ծատուրյանը նշեց, որ.
-Գիտեք այդ կոռումպացված զանգվածներին երեւի մարդ արարածն անգամ չկարողանա տալ իր գնահատականը, այդ թվում նաեւ ես: Երեւի թե նրանց գնահատականը կտրվի ուրիշ կողմից, քանի որ դրանց նմանների գործունեությունը պարզապես խայտառակություն է եղել: Իսկ որ ամենասարսափելին է, հենց այդ կոռումպացված զանգվածների հետ շփումը՝ ազգին ոգեղեն առումով էլ է ետ գցել:
Այլ հարցերի պատասխաններ՝ առաջարկվող տեսանյութում:
