Ոճրագործին կանացի խալաթ հագցնելը բացառապես ռուսական ազգային սովորույթ է. Հրապարակ
«Կարծում եմ, որ այսօր Հայաստանի իշխանությունների առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրն ամեն գնով ռուսներին պարտադրելն է ոճրագործին Հայաստանի իրավապահներին հանձնելը ու բացառելը ռուսներին, բացի փաստաբանական գործունեությունից, որեւէ այլ մասնակցություն ունենալ այդ ոճրագործի հետ կապված քննչական եւ դատավարական գործողություններին»,- երեկ կարծիք է հայտնել Երջանիկ Աբգարյանը՝ անդրադառնալով Գյումրիի ոճրագործության նկատմամբ իշխանությունների պահվածքին ու պասիվությանը: «Ռուսները կարող են վստահ լինել, որ այս ոճրագործին կանացի խալաթ հագցնել չի լինելու, քանի որ համարում ենք, որ դա բացառապես ռուսական ազգային սովորույթ է»,- ասել է նա:
