1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ոչ ոք չի կարող Յուվեցի Կարոյի սեփականությունը խլել, անգամ վարչապետ Աբրահամյանը

Տեւական դադարից հետո, Աժ պատգամավոր Կարո Կարապետյանը` հանրահռչակ Յուվեցի Կարոն, կրկին հայտնվեց նոր սկանդալի կիզակետում  եւ դեռ հայտնի էլ չէ, թե դեռ ինչ նոր ռեկորդներ կսահմանի Յուվեցին` իր բռնած գործերի ու իր դրսեուրած վարքագծի պատճառով:
Նորություն չէ, որ հայ հանրությունը Յուվեցուն ճանաչում է  որպես «ղալմաղալների» սիրահար, ում ձայնը նման դեպքերում հայտնի է, որ աշխարհն է բռնում: Անգամ երբ Յուվեցուն հաջողվում է իր գործերը կարգի բերել, միեւնույնն է` պատեհ-անպատեհ առիթներով նա այնպես է բարձրաձայնում իր դարդերի մասին, որ ամբողջ աշխարհն է տեղեկանում, թե ո՞վ, ինչպե՞ս, եւ որտե՞ղ փակեց Յուվեցու գործերը: Այդ մասին առավել մանրամաս դեռ առիթ կլինի խոսելու:
Վերջին սկանադալը, որ ստվերեց քաղաքական դաշտի բոլոր ինտրիգները, դա Յուվեցի Կարո-Գոհար Ենոքյան մենամարտն էր, որից Ենոքյանը ըստ էության պատվով դուրս եկավ, իսկ Կարապետյանի դեպքում ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես միշտ է պատահում... Յուվեցին մնաց միայնակ`իր խնդիրների հետ միասին:


Հիմա էլ նույն պատգամավորը,ով հայտարարում է, որ ինքը բանկի տոկոսների տակ «ճռռում» է, բանից պարզվում է ոչ միայն Գոհար Ենոքյանի շրջապատի մարդկանց, այլ նաեւ խնդիրներ ունի իր իսկ նախկին կուսակիցներից այլոց հետ նույնպես: Շրջանառվող լուրերի համաձայն, պատգամավոր Կարապետյանը, այս օրերին փորձում է հետ ստանալ մեկ այլ պատգամավոր Տիգրան Ստեփանյանին`Մասիսցի Տիկոյին պարտքով տված իր գումարները, որի մասին մինչ օրս երկու կողմն էլ աշխատում էր լռություն պահպանել: Սակայն նույն լուրերի համաձայն, խոսում են, որ այս օրերին հին ախպերները թունդ լեզվակռիվ են ունեցել, քանի որ Յուվեցին մեկ անգամ եւս Տիկոյից պահանջել է վերադարձնել իր գումարները:
Այ քեզ բան. մարդ է՞լ պատգամավորի աղքատիկ աշխատավարձով կարողանա սենց գումարներ պտտացնել ու հետն էլ ասել, թե տոկոսների տակ «ճռռում» է:


Գրողը տանի, վերջապես կարելի՞ է իմանալ, թե որտեղի՞ց եւ ինչպե՞ս են սնկի պես աճում Կարոյի փողերը: Կամ գուցե նա ուրիշի փողերն է՞ պտտացնում, եւ դրանից մեծ պարգեւներ ստանում:

Ո՞վ իմանա: Տեսնես իրենից առաջ ԱԺ պատգամավոր եղած հայրն է՞ ժառանգություն տվել ամենակարող Կարոյին, թե՞ օպեր-լիազոր եղած տարիներին է նա բարձի տակ «դարսել» իր փողերը: Ախր բանկը, որ բանկ է, իր գումարները պարտատիրոջից փորձում է հետ ստանալ օրենքի տառը պահելով, իսկ Կարապետյանը որ ոտքի վրա մի բանկ արժե, ու հարկայինն էլ երևի թե նրա տեղը դեռ չգիտի, էն դիապազոնով է իր հալալ քրտինքով աշխատած գումարները պահանջում, որ ամբողջ Հանրապետությունն այդ մասին տեղեկանում է:

Ավելին, մի դավթար խնդիրների ու պարտք ու պահանջների մեջ, ասում են, Յուվեցուն նյարդային լարումների մեջ է պահում ազգիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով մի հայտնի քր. գործի համատեքստում դամոկլյան սուր է պահում Յուվեցու գլխին, այն աստիճան, մինեւ որ Յուվեցին կգնա վա բանկ ու նա էլ կհասնի իր բաղձալի նպատակին: Չար լեզուներն ասում են, որ մեր բիզնեսազուրկ վարչապետը լոլիկի բիզնեսը հորով – մորով անելուց հետո, այդպես էլ չի հրաժարվում Յուվեցի Կարոյին պատկանող գինու գործարանը իրենով անելու մտքից: Իսկ թե այս գործում ինչքանո՞վ հաջողություններ կունենա մեր տնտեսությունը վարած-ցանած վարչապետը, եւ թե ի վերջո ի՞նչպես է Յուվեցին հետ բերելու քամուն տված իր փողերը, Fnews.am-ը փորձեց պարզել հենց պատգամավոր Կարապետյանից:
-Բարեւ Ձեզ պարոն Կարապետյան, Fnews.am-ից է,կարելի՞ Ձեզ մի քանի հարց ուղղել:  
 
-Ի՞նչ եք ուզում հարցնել Կարոյից:

-Մի քանի հարց ունենք:

-Ինձ տվեք, ես նրա օգնականն եմ, նա այստեղ չէ:

- Ես ուզում եմ անձամբ իր հետ խոսել :

-Նա կվերադառնա, ինձ հարցրեք, կփորձեմ օգնել:

-Հարգելի օգնական, լուրեր են պտտվում, որ Կ. Կարապետյանը տոկոսով գումար է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանին եւ հիմա էլ չի կարողանում նրանից հետ ստանալ այդ գումարները: Դուք տեղյակ ե՞ք այդ պատմությունից:

-Ոչ, Կարոն երբեք ոչ մեկին տոկոսով գումար չի տվել, Ստեփանյանին էլ չի ճանաչում:

-Զարմանալի է, որ տարիներ շարունակ իրենց ընկերությամբ աչքի ընկած պատգամավորները իրար չեն ճանաչում:

-Հա, բայց հիմա միասին չեն աշխատում:

-Բայց դա չի նշանակում, որ իրար չեն  ճանաչում, այդպես չէ՞:

-Ուրիշ ի՞նչ հարց ունեք տվեք- տվե~ք :

-Ճի՞շտ է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «աչք է դրել» Կարապետյանի սեփականություն հանդիսացող Քաղցրաշենու գինու գործարանի վրա:

-Նման բան չկա, ոչ ոք չի կարող խլել գործարանը, դա սուտ է :

-Հարգելի օգնական, իսկ կներկայանա՞ք. Ձեզ ինչպե՞ս ներկայացնեմ, այդպես էլ ձեր անունը չասացիք:

-Պետք չի անուն գրել:

-Ինչի՞, պետական գաղտնիք է՞: Չիմանա՞նք, թե ում հետ ենք խոսում, ի վերջո պատահական մարդ չէր կարող պատասխանել պատգամավորի բջջային հեռախոսին: 

-Պարտադիր չէ:Մի ասեք օգնականն է, գրեք ծանոթ մեկն է պատասխանել:


Հ.Գ. Մի տեսակ այնպիսի տպավորություն էր, որ զգուշավոր օգնականը հենց պատգամավոր Կարո Կարապետյանն էր, դե թաթալաբազությունը Կարապետյանից հեռու չէ…

 

Աննա Առաքելյան

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan