Օդային հոսքերի ավելացում 2017-ին
Օդային տրանսպորտի սակագները նվազեցնելու և ընկերությունների միջև մրցակցությունը ավելացնելու նպատակով պետությունը փնտրում է նոր գործընկերներ, ինչպես նաև փորձում բարելավել իր հարաբերությունները համագործակցող ավիաընկերությունների հետ:
Անդրադառնալով չվերթներին` պետք է նշենք, որ այս օրերին առկա է ևս մեկ դրական նորություն ավիաընկերությունների հետ համագործակցության հարցում: Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը Բրյուսել-Երևան- Բրյուսել երթուղով կանոնավոր չվերնթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Մինչև հիմա ընկերությունը 2016 թվականից սկսած երկու շաբաթը մեկ անգամ էր իրականացնում նույն երթուղով ոչ կանոնավոր չվերթները։