Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 39 աստիճան
Ամբողջ Հայաստանի տարածքում օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վ արագությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ը կբարձրանա 1-2 աստիճանով, և Երևանում, Արարատի, Արմավիրի մարզում և Վայոց ձորի մարի նախալեռներում կկազմի 38-39 աստիճան:
