«Odnoklassniki.ru»-ով փորձել է մանկահասակ երեխային գայթակղել ու հանդիպման հրավիրել
«Odnoklassniki.ru» սոցիալական ցանցը չարիք է դարձել ծնողների համար, ոչ մի ծնող չի կարող վստահ լինել, որ իր երեխան հանդիսանալով ցանցի օգտատեր՝ չի ընկնի որևէ հանցագործի ճիրանը:
«Փաստինֆո»-ն բազմաթիվ անգամներ անդրադարձել է այս ցանցի միջոցով կատարվող տարաբնույթ հանցագործություններին՝ խարդախություններից մինչև սեռական բնույթի՝ նպատակ ունենալով իրազեկել հանրությանը վնասարար դրսեւորումների մասին։
Ներկայացնում ենք մեզ հայտնի դարձած հերթական դեպքը՝ 36-ամյա տղամարդը սոցցանցի միջոցով փորձել է գայթակղել ու հանդիպման հրավիրել 7-ամյա մի աղջկա՝ նպատակ ունենալով անառակաբարո գործողություններ կատարել երեխայի հետ:
Բարեբախտաբար այս դեպքում աղջկա մայրը կարողացել է կանխել՝ երեխայի էջն ստուգելու միջոցով, ինչի մասին իրազեկել է իրավապահներին: