Օձին բնում է պետք խեղդել... այլապես հետո ուշ կլինի...
Նոր իմացա Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու մասին և անմիջապես անցա գործի: Որ ասեմ լուրը ինձ զարմացրեց, չէ: Քանի որ մեր այսօրվա մշակույթի նախարարություն հորջորջվող կառույցից ամեն ինչ սպասելի է: Անմիջապես զանգահարեցի Գառնի գյուղում բնակվող մի քանի ծանոթների՝ ճշտելու համար, արդյոք լուրերը ճիշտ են, թե ոչ: Փաստորեն էն, ինչ իմացա, էդքան էլ մխիթարական չէր: Տաճարի ներսում սկսվել է "բարեկարգման" աշխատանքներ: Դե բոլորս էլ գիտենք էս հայտնի արտահայտության իրական նշանակությունը: Կարծում եմ, դեռ չենք մոռացել, թե ինչպես "բարեկարգվեց" Փակ Շուկան: Զրուցակիցներս, ովքեր չեն ցանկանում, որ հրապարակեմ անուններն ու պաշտոնները, մտավախություն հայտնեցին, որ տաճարի տարածքում ,հնարավոր է , գարնանը սրճարան հայտնվի: Հիշեցնեմ, որ Գառնու հեթանոսական տաճարն ու բաղնիքը համարվում են արգելոց: Իրականում դա մեզ չեմ հիշեցնում, այլ՝ պատկան մարմիններին: Առաջարկում եմ մտահոգ կողմերին հենց վաղվանից հետամուտ լինել և ուշադրության կենտրոնում պահել այս հարցը: Օձին բնում է պետք խեղդել... այլապես հետո ուշ կլինի...
