Oձի ու ոզնու ամուսնությունից կծնվի 4 մետրանոց փշալար
«Քաղաքական գործարք է՝ ոչ ավելի, ոչ պակաս ու երկրին ոչինչ չի տալու, քանի որ քաղաքական կուրսը չի փոխվելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիային: Հարցին՝ հեղինակազրկված երկու ուժերի ամուսնությունից ի՞նչ կծնվի, կատակել է. «Հայկական ռադիոյին հարցնում են՝ օձի և ոզնու ամուսնությունից ի՞նչ կծնվի, պատասխանում է՝ չորս մետրանոց փշալար»: