Օձունում շինարարական ավազ այլևս չկա. եկեղեցու վերանորոգումն անցկացնող ընկերության շինարար
Oձունում՝ գյուղի 6-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու տարածքում որևէ շինավազ չկա և իրականացվել է աշխատանք այն ծավալի չափով, որքան պատվիրվել է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց կատարող՝ «ԼևԳուկ» ընկերությունն շինարար Լևիկ Ղուկասյանը, անդրադառնալով hraparak.am-իմեկնաբանություններին, թե եկեղեցու շինարարության անավարտ լինելը երևում է նաև նրանից, որ տարածքում տարբեր քարեր ու ավազ է մնացել:
Հիշեցնենք, որ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ աշխատանքները կատարվել են այն չափով, ինչ նշված է եղել պատվիրման ծավալաթերթում, և, ավելին, աշխատանքները համարել էր իդեալական:
Շինությունն ունեցել է ներքին, գմբեթի ամրացման աշխատանքներ, որմերի մաքրում, որակը կորցրած կրաշաղախի «ներարկում», որոշ քանդված հատվածների ու մասերի տեղադրում:
Հիշեցնենք, որ վերջերս անցկացվել էր ստորագրահավաք, որով պահանջվում էր մշակույթի նախարարի ու փոխնախարարի հրաժարականը:
Tert.am-ն այս առնչությամբ զրուցեց նաև Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, որն ասաց, որ զարմացած է այդ ստորագրահավաքից ու այն «մտացածին» ու արհեստական է համարում: