«Օհանի թալա» կոչվող հանդամասից բենզասղոցով հատել է կանգուն ծառ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել 32-ամյա Հովնան Ա.-ի վարած «ԻԺ-21 251» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 1 խմ փայտանյութով, որի համար նա փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա նշել է, որ մոտ 10 օր առաջ Դսեղ գյուղի հարակից «Օհանի թալա» կոչվող հանդամասից բենզասղոցի գործադրմամբ հատել է մեկ կանգուն ծառ:
Նույն օրը Հովնան Ա.-ն իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է քննություն: