Օլիգարխիայի սիրտը թող է ընկել. բիզնեսները վտանգի տակ են
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական օլիգարխիայի սիրտը դող է ընկել, չգիտեն ինչ անել՝ մնալ, գնալ, ում կողմն անցնել, երկրում անկայուն վիճակ է, իրենց բիզնեսները վտանգի տակ են: Մեր տեղեկություններով, սոցցանցերում սկսված ակցիան՝ չօգտվել օլիգարխների խանութներից, հիվանդանոցներից եւ այլն, արդեն օգուտ է տվել:
Հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետի աշխատողները բողոքում էին, որ այս օրերին առեւտուրը քիչ է: Իսկ հիվանդանոցի անձնակազմը, որ ուշի ուշով հետեւում է ակցիաներին, աշխատանքից հետո՝ մասնակցում, տրտնջում էր, թե այդ ամենը գաղտնի են անում:
Ավելին՝ նրանց պնդմամբ, բուժքույրերից մեկին օրերս աշխատանքից հեռացրել են, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն առնելուն պես նա եկել, կոլեգաներին շնորհավորել է, չի թաքցրել իր ուրախությունը: Հիվանդանոցում մտերմաբար զգուշացնում են միմյանց, որ հեռախոսներից զգույշ օգտվեն, ակցիաներին զգույշ հետեւեն, որ հանկարծ ղեկավարության ականջը չընկնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում