Օլիգարխների ու պաշտոնյաների երեխաները հիվա՞նդ են ծնվում, որ բանակ չեն գնում.VIDEO
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը դրական է գնահատում վերջին ռուսական զենքի հոսքը Հայաստան:
«Շատ լավ է, ինչքան շատ բերեն, ու շատ թարմացնեն` մեր օգտին է…»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր դիրքորոշումը հայտնեց Ազատ Արշակյանը:
Նա չի հավատում, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կարող է պատերազմ լինել:
«Թուրքիան` ՆԱՏՕ է, և ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կարող է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ 2 ռեգիոնալ գերտերություններ մրցակցում են, որի մեջ նա պանթուրքիզմի տարր է նշմարում:
ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը ևս դրական է համարում ռուսական զենքով Հայաստանի սպառազինումը:
Բանախոսների դիտարկմամբ, հարկավոր է մարզել սահմանում կանգնած զինվորներին, որպեսզի շատ զոհեր չտանք:Գուրգեն Եղիազարյանն էլ նկատեց, որ.«Ի՞նչ է, նրանք հիվա՞նդ են ծնվում. եթե բոլոր պաշտոնյաները հիվանդոտ երեխաներ են ունենում, ուրեմն պրոբլեմ ունեն, պետք է բուժվեն»,- ասաց Եղիազարյանը:
Մանրամասները` տեսանյութում: