Օլիմպիական խաղերի ջահը հանգել է Շավարշ Կարապետյանի ձեռքերում (Video)
Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ջահի վառման արարողությունը: Կրեմլում ջահը փոխանցվել է երիտասարդ մարմնամարզիկ Լենա Ֆեոդորովնային եւ Մաքսիմ Միրոշկինին, քառակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Աշալատովին, դաշնակահար Դանիել Խառիտոնովին, աշխարհի 17-ակի չեմպիոն ջրասուզալողորդ Շավարշ Կարապետյանին եւ այլ արժանավոր մարդկանց: Հատկանշանական է, որ ջահը հանգել է Շավարշ Կարապետյանի ձեռքերում, ինչն էլ քննարկումների առիթ է դարձել: Հայ մարզիկը 22 վայրկյան վազել է հանգած ջահով: Այնուհետեւ անվտանգության աշխատակիցը կրակայրիչով վառել է ջահը: Փոխանցումավազքը կավարտվի 2014թ. փետրվարի 7-ին Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում: