Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 46 դեպքից բացահայտվել է 43-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը:
Բացահայտվել է գողության` 9, խարդախության և զենք-զինամթերքի առգրավման` 2-ական, յուրացման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, ապօրինի ծառահատման և որսագողության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, խարդախության` 2, սպանության և գողության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: