Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 9-ից 12-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 9-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք: Բացահայտվել է գողության 20, խարդախության 8, կաշառակերության 4, յուրացման, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և համակարգչային հանցագործության 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
