Ո՞ր արժանիքների համար են մարդկանց նշանակում պաշտոնների և ո՞ր մեղքերի համար ազատում պաշտոնից
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հայաստանում կադրային քաղաքականությունը հրապարակային չէ։ Մենք չգիտենք թե ինչու, որ արժանիքների համար են մարդկանց նշանակում պաշտոնների, և ինչու, որ մեղքերի համար ազատում պաշտոնից։ Օրինակ՝ մինչ այս պահը չեն հնչել պաշտոնական հիմնավորումներ, թե ինչ պատճառով է պաշտոնանկ արվել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պաշտոնապես ասվում է, թե նա է նման ցանկություն հայտնել։ Այդ գաղտնիությունը լայն դաշտ էր բացում զանազան ենթադրությունների համար։ Դա նույնիսկ հիմք տվեց ընդդիմությանը պնդելու, «ռեժիմը» շատ է վախեցել և այս հարցում զիջումների գնացել։
Բացարձակապես որևէ ձևով չի հիմնավորվել թե ինչու Սուրիկ Խաչատրյանը կրկին նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնին և ինչու է նա շարունակում պաշտոնավարել՝ ի հեճուկս այն տեղեկատվության, որը պարբերաբար ի հայտ է գալիս նրա վերանշանակվելուց հետո։ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ պաշտոնից ազատումը նույն առեղծվածների շարքից էր»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։