Որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան է արդեն. Սեյրան Սարոյան
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ հավանական կոալիցիային: «Դե որ ասում ենք կոալիցիա, էտի լավ բան է արդեն: Միացում ա, ուժեղանալ ա»,- ասաց նա: Պատասխանելով հարցին, թե Հանրապետականը թուլացե՞լ է, Սեյրան Սարոյանն ասաց. «Տո խի՞ ա թուլացած, ինչքան նորմալ ըլնենք, հավաքված ըլնենք, էնքան ուժեղ կլինենք, անպայման պտի քանդվե՞նք»։ Նա նաև հնարավոր համարեց մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությունը. «Հանրապետականը բոլորին էլ կարա ընդունի, Հանրապետականի սիրտը մեծ ա»: