Ո՞ր դեպքերում է հնարավոր լուծարել ԱԺ-ն. Հայկական Ժամանակ
ՀՀ գործող Սահմանադրությունը ԱԺ լուծարման շատ կոնկրետ դեպքեր է նախատեսում: Այդ դրույթները շարադրված են Սահմանադրության 74.1 կետում, որտեղ ասվում է.
«Հանրապետության Նախագահն արձակում է ԱԺ-ն, եթե ԱԺ-ն երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին:
Հանրապետության Նախագահը ԱԺ նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել ԱԺ-ն, եթե`
ա) ԱԺ-ն հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծերի վերաբերյալ.
բ) հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում.
հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում»:
Վերը նշված բովանդակությունից բխում է, որ ԱԺ-ն հնարավոր է լուծարել միայն երկու դեպքում, եթե այն չի կարողանում կառավարություն ձևավորել, և եթե անգործունակ է: Այս նրբությունները էական են դառնում ոչ իշխանական եռյակի նոր ձևավորվող պահանջի համատեքստում: Նրանք կարծես թե պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե այդ պահանջը դիտարկում ենք Սահմանադրության տրամաբանությամբ, ստացվում է, որ նոր ընտրություններ տեղի կունենան, եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տա, և նոր կառավարությունը չկարողանա խորհրդարանում վստահոթյան քվե ստանալ, կամ էլ ուղղակի ԱԺ-ն երեք ամիս չկարողանա որոշումներ կայացնել, երեք ամիս անընդմեջ քվորում չունենա, կաթվածահար լինի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
