Որ երգչուհին այս անգամ պետբյուջեից կստանա 55 մլն դրամ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հուլիսի 14-ին կառավարությունում տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ։ Նիստում քննարկվել է Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվելիք հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը:
Հիշեցնենք, որ 2013 թվականին նման մի նիստից հետո որոշվել էր, որ Հանրապետության հրապարակում հանդես կգա երգչուհի Նունե Եսայանը իր հայրենասիրական երգեցիկ պաթոսով և այդ պաթոսի համար պետական բյուջեից վճարվել էր 54 մլն դրամ:
Առայժմ դժվար է գուշակելը, թե 2015-ի համար շուրջ 55 մլն դրամը մեկ երգչուհի կստանա, թե մի քանիսը կկիսեն իրար մեջ, պահպանելով նաև գենդերային հավասարությունը: Ամեն դեպքում նման գործարքների ատկատը տատանվում է 10-ից 15 տոկոսի սահմաններում:
Իրինա Սարիբեկյան / Armweeklynews.am
