«Որ իմանայի՝ Նաիրի Հունանյանը գործակալ է, կասեի». Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանելով «Ազատության» թղթակցի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու՝ Վահան Շիրխանյանի հայտարարությունը, ասել է, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ տեղյակ չի եղել այդ մասին։ «Ես այդ ժամանակ համակարգում չեմ եղել, ես նախագահի վերահսկողական ծառայությունում էի, բնական է՝ չէի կարող տեղյակ լինել, թե էնտեղ ինչ կար»,- ասել է Ցոլակյանը։
