Ո՞ր օրերը կլինեն ոչ աշխատանքային
Ապրիլ-մայիս ամիսներին սովորաբար պետական աշխատողները մի շարք ոչ աշխատանքային օրեր են ունենում` պայմանավորված այդ ժամանակահատվածում տոների եւ հիշատակի օրերի հանգամանքով: Սակայն այս տարի այդ օրերի մեծ մասը համընկել է շաբաթ, կիրակի օրերի հետ:
Այսպես. եկող կիրակի օրը ապրիլի 24-ն է, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հետեւաբար` այսպես, թե այնպես այն ոչ աշխատանքային օր է:
Հաջորդ ոչ աշխատանքային օրը մայիսի 1-ն է`աշխատանքի եւ աշխատավորների օրը: Այս տարի մայիսի 1-ը եւս կիրակի օր է: Մյուս ոչ աշխատանքային օրը մայիսի 9-ն է` Հաղթանակի և խաղաղության տոնը, Շուշիի ազատագրման օրը, այս տարի այն երկուշաբթի օրը կնշեն, հետեւաբար` կլինի ոչ աշխատանքային օր:
Հաղթանակների ամիսը եզրափակվում է մայիսի 28-ով, որը Հայաստանի առաջին Հանրապետության օրն է:
Այս տարի, սակայն, մայիսի 28-ը շաբաթ օր է, հետեւաբար հերթական անգամ ոչ աշխատանքային օրը համընկել է հանգստյան օրվա հետ:
