Ո՞ր ընկերությունն է գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը. ՊԵԿ-ը անուններ է հրապարակել
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:
Ըստ ՊԵԿ-ի՝ 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալների, Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 17 միլիարդ 773 միլիոն դրամով։ Ըստ Առաջին եռյակում են նաև «Գրանդ տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունները՝ համապատասխանաբար 15 միլիարդ 323,5 միլիոն և 5 միլիարդ 379 միլիոն դրամով։
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև «Սիփիէս օիլ» (4,341,5 մլրդ դրամ), «ՄՏՍ Հայաստան» (3,896 մլրդ), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կմբինատ» (3,479,5 մլրդ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» (3,462 մլրդ), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (3,383,2 մլրդ), «Ֆլեշ» (3,180 մլրդ) և «Ակվիլոն թրեյդ» (2,972 մլրդ) ընկերությունները։
Առավել մանրամասն՝ այստեղ: