Ռուսաստանի ֆուտբոլի միության էտիկայի կոմիտեն 3 ամիս ժամկետով պայմանականորեն որակազրկել է Կրասնոդարի «Կուբան» թիմի դարպասապահ Ալեքսանդր Բելենովին մոսկովյան «Դինամոյի» հետ խաղի մրցավարության վերաբերյալ հայտարարությունների համար: Այս մասին հայտնում է ՌՖՄ պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 20-ին կայացած «Դինամո»-«Կուբան» խաղի ավարտին Բելենովը, մասնավորապես, «կրկես» է անվանել մրցավարների աշխատանքը եւ ենթադրել է, որ գլխավոր մրցավարը «Դինամոյից» հավելավճար կստանա խաղը գնահատելու համար: