Որդուս ծեծողները եղել են 10 հոգի. Գարեգին Նուշիկյանը մանրամասնում է.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 18-ին Երևանում ծեծի է ենթարկվել նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանի որդին` 24-ամյա Գարիկ Նուշիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարեգին Նուշիկյանը պատմեց միջադեպի մանրամասները.
«Միջադեպը բողոքի ակցիայի հետ կապ չունի: Սրճարանում որդիս եղել իր երկու ընկերների հետ: Լավ չնայեցիր, լավ չնստեցիր, այդպիսի հարցի շուրջ է եղել խոսակցությունը, ու երիտասարդներ են, վիճել են: Որդիս իրեն ծեծողներին չի ճանաչում, նրան ծեծողները եղել են 10 հոգի, այսպիսի իրավիճակ: Մենք դե դիմել ենք հիվանդանոց, որից հետո արդեն իրավապահները զբաղվում են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: