Օրենքի առաջ հավասար են բոլորը
Հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ իրականացված միջոցառման ընթացքում, ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված, նշանակվել էր ծառայողական քննություն:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից անցկացվող ծառայողական քննությունն ի հայտ է բերել մի շարք խախտումներ ոստիկանական համակարգի աշխատողների կողմից,որի հետևանքով սահմանվել են որոշ կարգապահական տույժեր:
Մասնավորապես մեկ աստիճանով իջեցվել է ոստիկանության փոխգնդապետ՝ Գ. Աբրահամյանի պաշտոնը:
«Խիստ նկատողություն» է տրվել ոստիկանության ավագ ենթասպայի,ոստիկանության ավագի, ավագ լեյտենանտի,ոստիկանության կապիտանի,ավագ ենթասպայի և Կենտրոնական բաժնի օպերլիազորի:
Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների և քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննությունը շարունակում է:
https://www.facebook.com/profile.php?id=100008686862291&fref=ts