Օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը՝ եզդի Ռաֆոն Հայաստանում է
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, արդեն մի քանի օր է ինչ Երեւան է ժամանել Ճակոյի եղբայր, օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը` Եզդի Ռաֆոն: Մեր ունեցած տեղեկություններով վերջինս ՀՀ է վերադարձել առողջական խնդիրների պատճառով, եւ այս օրերին էլ անհրաժեշտ բուժօգնություն է ստանում Երեւանի հայտնի կլինիկաներից մեկում: Ասում են, Ռաֆիկ Ամոյանը այս վերջին ժամանակահատվածում առավել ինքնամփոփ է դարձել՝ առողջական խնդիրների պատճառով, թեեւ քրեական աշխարհում նրա շփումները հիմնականում պահպանվում են Կրասնոդարի մարզի կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս, Fnews.am-ը արդեն իսկ գրել էր, որ օրենքով գող Ռաֆիկ Ամոյանին վիրահատել են ՌԴ-ի կլինականերից մեկում:
Հիշեցնենք, նաեւ, որ ՀՀ-ի կրիմինալ աշխարհում սկսված գործընթացների ու վերադասավորումների արդյունքում, օրենքով գողը, ս. թ-ի մարտի 19-ի երեկոյան լքել էր ՀՀ-ն:
Նոնա Ադամյան