Օրենքով գող Ռաֆոյին վիրահատել են.VIDEO
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, օրենքով գող Ռազմիկ Ամոյանի` Ճակոյի եղբայր, Ռաֆիկ Ամոյանին` Եզդի Ռաֆոյին, ՌԴ-ի կլինականերից մեկում վիրահատել են: Մեր աղբյուրի փոխանցմամբ վերջինս ողնաշարի ճողվածքի վիրահատություն է տարել, որը բավականին բարեհաջող է անցել, եւ հնարավոր է, որ հենց վաղն էլ օրենքով գողին դուրս գրեն հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ ՀՀ-ի կրիմինալ աշխարհում սկսված գործընթացների ու վերադասավորումների արդյունքում, օրենքով գողը մարտի 19-ի երեկոյան լքել էր ՀՀ-ն:
