Օրենքով գող Սեւոն պատրաստվում է մեկնել ԱՄՆ՞
ԱՍԵԿՈՍԵ
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Արմեն Ավետիկի Մանուկյանը՝նույն ինքը օրենքոց գող Սեւոն այս օրերին լծված է համապատասխան փաստաթղթեր պատրաստելու լուրջ գործին՝ԱՄՆ մեկնելու համար:
Ըստ նույն լուրերի, ասում են, որ Սեւոն հետաքրքրություններ ունի որոշ ոլորտների հետ կապված, եւ դա է պատճառը, որ որոշել է մի որոշ ժամանակով մեկնել ԱՄՆ: Նշենք նաեւ, որ թավշյա հեղափոխությունից հետո օրենքով գող Սեւոյի դիրքերն առավել ամրապնդվել են հանցավոր աշխարհում, եւ ըստ քաջատեղյակների, այսօր այդ աշխարհում նրա խոսքը որոշիչ է ու կարեւոր:
Հիշեցնենք նաեւ, որ բոլորովին վերջերս առիթ ունեցել էինք գրելու այն մասին, որ այսուհետ «օբշյակ»-ի առյուծի բաժինը կուտակվելու է օրենքով գողեր՝ Սեւոյի ու Պզոյի ձեռքում, քանզի նրանց դիրքերն այս պահին չափազանց ամուր եւ հաստատակամ են՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների օրոք բարգավաճած քրեական դեմքերի:
