«Օրենքով գողերին» կմեկուսացնեն
«Ժամանակ»-ը գրում է. «Քրեական հեղինակությունները իրենց պատժաժամկետը կանցկացնեն ԱԱԾ մեկուսարանում: Իշխանությունը որոշել է «օրենքով գողերին» մեկուսացնել մյուս կալանավորներից, որպեսզի նրանք չկարողանան ազդեցություն ունենալ կալանավայրերի և կալանավորների վրա:
Սա նշանակում է հրաժարում կալանավայրերի կառավարման խորհրդային մոդելից, որը գործում է նաև Ռուսաստանում, և որի դեմ կարծես թե փորձում են պայքարել նաև Ռուսաստանի իշխանությունները»:
Մանրամասները՝ թերթի համարում: