Օրենքով գողին "Գնթունիք"-ի Կարենը թանկարժեք մեքենա է նվիրել
ԱՍԵԿՈՍԵ
Ապարանում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, Ապարանի երկարամյա քաղաքապետ, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում առաջադրված քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանը՝նույն ինքը "Գնթունիք"-ի Կարենը ասում են բոլորովին վերջերս օրենքով գողերից մեկին թանկարժեք, Մերսեդես մանկիշի մեքենա է նվիրել՝ ի նշան իրենց երկարամյա բարեկամության եւ "ախպերության":
Ասում են, մինչ այդ էլ Եղիազարյանը, ով ամուր թելերով է կապված գողական ու հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ՝ տարիներ առաջ էլ, նույն օրենքով գողին Լեքսուս մանիշի մեքենա էր նվիրել եւ ջանքեր գործադրել, որ "թագավոր ախպերը" Հայաստանում իրեն հնարավորինս կոմֆորտ ու ապահով զգա:
Ի դեպ, շրջանառվող այս լուրի հետ կապված՝ փորձեցինք ստանալ նաեւ Ապարանի քաղաքապետի թեկնածու Կարեն Եղիազարյանի մեկնաբանությունը, սակայն վերջինիս հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:
Մանրամասները՝հաջորդիվ: