Օրենքում փոփոխությունների նախագիծը ազդելու է երկրի ծնելիության վրա. Միքայել Փիլիպոսյան
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը գտնում է, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու Աշխատանքային օրենսգրքին:
Ըստ նրա՝ այս նախագիծը չի նպաստում ծնելիության աճին և զույգը, տեսնելով, որ չի կարողանում ապահովել ընտանիքի մինիմալ պահանջները, կբավարարվի մեկ երեխա ունենալով և երկրորդ կամ երրորդ երեխայի մասին չի մտածի: Սա առաջին հերթին երկրի ծնելիության վրա է ազդելու, իսկ այսօր մենք գիտեք, թե ինչ մակարդակի է այն հասել:
Բանախոսն ասաց, որ արդեն ավանդույթ է ձևավորվել, և փոխանակ Կառավարության որոշումները համապատասխանեն օրենքին, հակառակն է արվում՝ ընդունվում է Կառավարության որոշումը, իսկ հետո այն համապատասխանեցնում են օրենքներին:
Միքայել Փիլիպոսյանը հայտնեց, որ դիմելու են Կառավարությանը, որպեսզի շրջանառությունից հանեն այս նախագիծը:
