Օրենքը վտանգելու է ծնելիության մակարդակը
Shabat.am-ը գրում է.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծ:
Նախագիծն առաջարկում է հղիության և ծննդաբերության նպաստները վերանվանել «մայրության նպաստ», ինչպես նաև 2015թ-ից նախատեսվում է կրճատվել աշխատանք ունեցող հղիներին տրվող նպաստները, իսկ 2016թ-ից սկսած՝ այն պետք է վճարվի նաև չաշխատող կանանց: Հավելենք, որ նպաստի այս տեսակը տրվում է միայն աշխատող մայրերին:
Օրենքի այն նախագիծն արդեն հարուցել է բազմաթիվ մայրերի վրդովմունքը, ովքեր բողոքում են, թե կառավարությունն իրենց հաշվին է չաշխատող մայրերին նպաստներ տալիս: Shabat.am-ի լրագրողը զրուցեց մեկ երեխայի մայր Տաթևիկ Դավթյանի հետ, ով օրենքի նախագիծն անարդար որակեց:
«Օրենքի նախագիծը խախտում է աշխատող մայրերի բոլոր այն իրավունքները, որոնք սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, Եվրոպական կոնվենցիաներով և խարտիաներով, ըստ որի՝ աշխատող կանայք իրավունք ունեն հղիության արձակուրդի ժամանակ համազոր իրենց ամսական աշխատավարձին փոխհատուցվելու իրավունք: Սա ընդունված նորմ է, իսկ օրինագիծը նորմերի կոպտագույն խախտում է»,- ասաց Տաթևիկ Դավթյանը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
