Օրհներգի ժամանակ սուլել են Դիմա Բիլանին
Hartak.am- գրում է .
Հայտնի երգիչ Դիմա Բիլանի հետ տհաճ միջադեպ է պատահել: «Եվրատեսիլ» մրցույթի հոբելյանը նշելու համար Դիմա Բիլանը մեկնել է Լոնդոն, որպեսզի «Բի-բի-սի» հեռուստաալիքի եթերում կատարի իր «Never Let You Go» եւ «Believe» հիթերը։
Russia բառը հայտարարելուց հետո երգիչը, երբ պետք է բեմ բարձրանար, դահլիճում բոլոր ներկաները սկսել են սուլել։
Այնուհետև Դիմա Բիլանը ստեղծված իրավիճակը մեկնաբանել է հետևյալ կերպ.
«Ես շատ լավ հասկանում եմ, որ սա քաղաքական բնույթ ունի, բայց պետք չէ քաղաքականությունն ու երաժշտությունը շփոթել։ Ես ուրախ եմ, որ վերջում հանդիսատեսը դա հասկացավ, քանի որ իմ երգից հետո ես ջերմ ծափահարությունների արժանացա։ Շնորհակալ եմ եվրոպացիներին նման աջակցության համար»: