«Օրկեստրը չի կարող նկարիչը ղեկավարել».Կարեն Դուրգարյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի փաստաբանները խորհուրդ են տվել դիմել դատարան, սակայն նա այդ քայլից ետ է կանգնելու.«Շատ տարօրինակ էր, այն մեկանաբնությունը, որ ես ստացա, թե՝ մենք Ձեզ զգուշացնում ենք 3 օր հետո այս պաշտոնը չի լինելու: Օրենսգիրքն ասում է, որ մարդուն պետք է երկու կամ երեք ամիս առաջ զգուշացնեն, որպեսզի մարդը նախապատրաստվի: Հետևաբար՝ թատրոնը պարտավոր է գոնե ինձ տույժ տա»: Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե այդ պաշտոնին ցանկանում են նշանակել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Սերգեյ Սմբատյանին, Կարեն Դուրգարյանն ասաց. «Չեմ կարող խոսել ինչ-որ բանի մասին, որն օդում է կախված: Ոչ մեկը չի կարող ինձնից խլել իմ մասնագիտությունը: Պաշտոնը կարող են վերցնել՝ որոշակի պատճառներով: Ես երբեք որեւէ մեկի կարծիքը չեմ քննարկել: Դրանք ուղղակի օդում զրույցներ են, որոնց ես չեմ մասնակցի»: Ինչ մնում է Գեղամ Գրիգորյանին՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարին, ապա Կարեն Դուրգարյանը նախ գովեց վերջինիս, թե արտիստ է, մեծ համբավ ունի և շատ կարևոր է հայրենիքի համար իբրև արտիստ. «Մենք պիտի դրականորեն խոսենք նրա մասին: Նա թատրոնի ուղղվածության վերաբերյալ սեփական պատկերացումներն ունի: Սակայն օրկեստրը չի կարող նկարիչը ղեկավարել, չի կարող ղեկավարել նաև այն երաժիշտը, որ նստած է նվագախմբում, եթե չունի դիրիժորի որակավորում»: