Ո՞րն է գեներալ-լեյտենանտ Մարտիրոսովի պաշտոնանկության պատճառը.
«Ժողովուրդ» թերթը գրում է. ,Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովն ազատվել է Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից: Պարզելու համար՝ որն է գեներալ-լեյտենանտի պաշտոնանկության պատճառը, Armlur.am-ը կապ է հաստատել ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի հետ, որը փոխանցել է, որ Լեոնիդ Մարտիրոսովն արդեն 75 տարեկան է եւ անցել է կենսաթոշակի: «Եկել է ժամանակը, որ գնա հանգստի: Լեոնիդ Մարտիրոսովը զորացրվեց զինված ուժերից»,- շարունակել է նա: Հարցին՝ ո՞վ կզբաղեցնի ռազմական տեսուչի առաջին տեղեկալի պաշտոնը, գեներալ գնդապետն ասաց, որ առաջիկայում կհայտնեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
