Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններում մարտավարությունը․ CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և իր փեսա Ջարեդ Քուշներին ընտրել է որպես Մոսկվայում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցողներ, քանի որ նա նախընտրում է «անձնական դիվանագիտությունը»: Այս մասին հայտնում է CNN News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թրամփը միշտ դժկամությամբ է իրեն հանձնում բյուրոկրատիայի ձեռքը և փոխարենը ապավինում է անձնական դիվանագիտությանը», - բացատրել Է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյան:
Ինչպես նշում է զրուցակիցը, Թրամփն առաջին նախագահը չէ, ով նման մեթոդի է դիմում:
