ՕՐՕ-ի պարտությունից հետո նրան ֆինանսավորողները տագնապի մեջ են. վախենում են հաշվեհարդարից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանի ՕՐՕ-ի անփառունակ պարտությունից հետո նրանց կողքին գտնված, որեւէ կերպ ընտրական գործընթացներին մասնակցած անձինք տագնապի մեջ են։ Նրանց թվում է, որ հաշվեհարդարը հեռու չէ։
Դա է պատճառը, որ, ասենք, նրա վաղեմի ընկերը, ով ստանձնել էր նախընտրական կամպանիայի ֆինանսավորումը, անսպասելիորեն հայտնվեց վարչապետի ներդրողների ակումբում՝ սեփական անձն անկանխատեսելի փորձություններից զերծ պահելու եւ ռեժիմին եւս իր հավատարմությունը ցույց տալու համար։
Ի դեպ, այս անձը բավականին պատկառելի գումար է տրամադրել նախընտրական քարոզչությանը՝ մոտ 7 միլիոն դոլարի տեսքով, որից մոտ 2 մլն․-ը ծախսվել է Սամվել Բաբայանի պարտքերը փակելու վրա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
