Որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն
«ժողովուրդ»-ի տեղեկություններով' փոփոխություններ են սպասվում նաև քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես որոշ քրեակատարողական հիմնարկներ կօպտիմալացվեն: <ժողովուրդ»-ը տեղեկությունը պարզելու նպատակով զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեև Քրմոյանի հետ, որը, ըստ էության, հաստատեց տեղեկությունը. «Այո՛, միգուցե օպտիմալացվի, մասնագիտական դաշտում քննարկվում է»: Մեր այն դիտարկմանը, թե ինչի հաշվին են պատրաստվում օպտիմալացման գնալ, վերջինս ասաց, եթե պրոբացիոն ծառայությունը աշխատի, դատապարտյալների և կալանավորների մասով փոփոխություններ լինեն, և նմանատիպ այլ խնդիրներ կարգավորվեն, ապա քրեակատարողական հիմնարկները կօպտիմալացվեն, այսինքն' դա հեռահար խնդիր է, բայց օրակարգում է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: