Որոշ «ընդդիմադիր» գործիչներ տեղը տեղին հանգստացել են արտերկրում
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե որոշ «ընդդիմադիր» գործիչներ, աշնանային քաղաքական թոհուբոհի մեկնարկից առաջ, տեղը տեղին հանգստացել են արտերկրում։ Նրանց թվում է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Ասում են նաև, թե նա բավականին հետաքրքիր «հյուրախաղեր» է ունեցել տարբեր երկրներում, վերջին հանգրվաններից մեկն էլ եղել է Բաթում քաղաքը։ Այստեղ նա իջևանել է հայտնի «Շերատոն» հյուրանոցում, որի թանկարժեք ծառայությունները շարքային հարուստի գրպանին հասու չեն։ Հիմնականում պաշտոնյաներ հյուրընկալող այս օբյեկտում գործում է նաև խաղատուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
