Որոշակի անորոշություն
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՑԻՆ «ԹԱՓ ՀԱՂՈՐԴԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» «Արժե նաեւ ուշադրություն դարձնել ահա թե ինչին: Միջնորդները, համանախագահ տերությունների ներկայացուցիչները, ինչպես, օրինակ, ԱՄՆ պետքարտուղար Քերին, տարբեր փորձագետներ շարունակ խոսում են բանակցային գործընթացում առաջխաղացման կամ դրա անհրաժեշտության մասին: Դժվար է ասել, թե նրանցից քանիսն են այդ մասին խոսում որպես դիվանագիտություն: Բայց նշմարվում է, որ քչերն են ուշադրություն դարձնում առաջխաղացման բացակայության հիմնապատճառներին: Իսկ այդ հիմնապատճառներից մեկն էլ այն է, որ բուն Լեռնային Ղարաբաղը մի տեսակ օտարված է ակտիվ բանակցային անմիջական գործընթացից: Այնինչ դա էապես անտրամաբանական իրավիճակ է, քանզի Արցախի հայությունն ինքնորոշվել է, ստեղծել իր պետական կազմավորումը, պահպանել այն՝ դիմագրավելով Բաքվի ռազմական ագրեսիային: Եվ հիմա Արցախը անմիջականորեն չի մասնակցում բանակցություններին, որտեղ քննարկվում են ուղղակիորեն իրեն վերաբերող հարցեր: Հետեւաբար քանի դեռ նման մոտեցում է դրսեւորվում, լուրջ առաջընթաց կարգավորման գործընթացում դժվար է ակնկալել»:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից:
