Որոշում, որ խուճապի է մատնելու Ալիեւին
News.am-ը հայտնում է, հղում անելով իր աղբյուրին, որ Սդղի գյոլի հայտնի գործով տուժող Զաքարյանները նոր ցուցմունք են տվել, որում հայտնել են, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանը իրենց չի ծեծել:
Հայտնի է, որ մարզպետի որդին կալանավորված է արդեն մի քանի ամիս: Եթե տուժողը ցուցմունք է տալիս, որ Խաչատրյանը չի ծեծել, ապա ստացվում է, որ նա պետք է հայտնվի ազատության մեջ: Տիգրան Խաչատրյանի փաստաբանն արդեն նման միջնորդություն է ներկայացրել:
Թե ինչու՞ կամ ինչպե՞ս է փոխվել տուժողի ցուցմունքը, դժվար է ասել: Ըստ երեւույթին, Սուրիկ Խաչատրյանը կամ որեւէ այլ մեկը բավական ինտենսիվ աշխատել է տուժողի հիշողության «վերականգնման» ուղղությամբ:
Այդպիսով, Տիգրան Խաչատրյանը հերթական անգամ կարող է հայտնվել ազատության մեջ: Նա կալանավորվել էր նաեւ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով, սակայն հետո ազատվել ինքնապաշտպանության հիմքով:
Չի բացառվում, որ հենց այդ հանգամանքը նկատի ունի նաեւ Հայաստանի իշխանությունը, երբ Ադրբեջանին խոստանում է պատժել սահմանը պահող հայ զինվորների ու խաղաղ բնակիչների մահվան համար:
մանրամասները՝lragir.am-ում: